Սերժ Թանկյանն այսօր դարձավ 50 տարեկան

1967 թվականի օգոստոսի 21-ին է ծնվել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը: Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։ Հետագայում խումբը սիրվեց և մեծ ճանաչում ձեռք բերեբ ամբողջ աշխարհում։

Սերժ Թանկյանը Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Այս տարի Թանկյանը Հայաստանում իրականացնում էր դիտորդական առաքելություն, որն ուղղակի աննախադեպ էր։

Առաջարկում ենք լսել լեգենդի հրաշալի երգերից մեկը և մաղթել նրան բարի տարեդարձ։

Մեկնաբանություն
X