Ռունին 200-րդ գոլն է խփել Անգլիայի Պրեմյեր լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի նախկին խաղընկեր, այժմ «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին իր 200-րդ գոլն է հեղինակել Անգլիայի Պրեմյեր լիգայում:

31-ամյա հարձակվողը առաջնության 2-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում մեկ հպումով գոլի է վերածել երիտասարդ խաղընկերոջ՝ Դոմինիկ Կալվերտ-Լևինի փոխանցումը:

Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի, Մանչեսթերում և ավարտվել 1:1 հաշվով:

Մեկնաբանություն
X