Երևանի կենտրոնում վթարային ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 23-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 24-ը ժամը 09.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը։

Այդ հասցեների թվում են՝ Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Զավարյան, Կորի, Քաջազնունու փողոցների, Երվանդ Քոչարի փողոցի և նրբանցքի, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9 փողոցների և 1-ին նրբանցքի, Չարենցի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Վարդանանց փող. 20-ից-140, Նար-Դոսի փող. 30-ից-150, Քրիստափորի փող. 10-ից-140, Ալեք Մանուկյան փող. 1-ից-17, Սայաթ-Նովայի պող. 33-ից-39, Տ. Մեծի պող. 21, 23, 25, 27, 27/2, 29, 29Ա, 29Բ, 31 համարները։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանություն
X