Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ մեծ հերթեր են գոյացել

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ ամերիկյան մուտքի վիզա ստանալ ցանկացողների մեծ հերթ է գոյացել: Այսօր վերջին օրն է, որ դեսպանատունը մուտքի արտոնագրեր կհատկացնի նախապես դիմած և հարցազրույց անցած ռուսաստանցիներին, РИА Новости-ին հայտնել են դիվանագիտական հաստատությունից:

Ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ օգոստոսի 23-ից սկսած անժամկետ դադարեցնելու է ՌԴ քաղաքացիներին վիզա տրամադրելու գործընթացը: Հայտնի է դարձել, որ գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 1-ից, սակայն միայն Մոսկվայում:

Մեկնաբանություն
X