Փայլակ Թևանյանի գործը հասավ դատարան

«Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակից, քաղաքացիական ակտիվիստ Փայլակ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ոստիկանին «ֆիզիկական ցավ պատճառելու» մեղադրանքով գործը մուտքագրվել է Ավան և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարան։

Փայլակ Թևանյանը, տեղեկացնենք, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հիշեցնենք, որ ենթադրյալ գործողությունը տեղի էր ունեցել հունիսի 28-ին «Սասնա ծռեր» խմբավորման դատերից մեկի ժամանակ, դատարանի բակում․ «Մարդկանց հրելով, քաշելով բերում էին դուրս, երբ հասան ինձ, արդեն այդ պահի դրությամբ որոշակի քաշքշուկ եղել է: Այդ ժամանակ ինձ էլ են բրդել իրենք (ոստիկանները- հեղ․), բայց իմ կողմից ապտակել, ծեծել չի եղել, ես այդպիսի բան չեմ արել»․- hraparak.am-ի հետ զրույցում պատմել էր Փայլակ Թևանյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ դատական նիստը դեռևս ավարտված չի եղել Փայլակ Թևանյանը Առաքել Արզումանյանին (ոստիկանը․- հեղ․) և մյուսների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է Առաքել Արզումանյանի դեմքին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Մեկնաբանություն
X