Կյանքի կանոններ Չինգիզ Այթմատովից

Ղրղզ արձակագիր

Իզուր չէ, որ մարդիկ ասում են. «Եթե ցանկանում ես թաքցնել քո թերությունները, խայտառակիր ուրիշներին»:

Ինձ թվում է՝ մարդիկ չեն հասկանում՝ որքան դժբախտություններ են տեղի ունենում իրենց հետ կյանքում միայն ծուլության պատճառով:

Ինչ-որ տեղ հեռվում պատերազմ էր, արյուն էր հեղում, իսկ մեր պայքարն այդ պահին աշխատանքն էր…Մենք վաղ առավոտից մինչեւ գիշեր կոլխոզում էինք: Բոլոր խոսակցութունները միայն պատերազմի մասին էին, իսկ ամենացանկալի հյուրը յուրաքանչյուր տանը փոստատարն էր:

Այն պահին, երբ հսկայական եւ մաքուր լուսինը վեր բարձրացավ, մութ սարի գագաթին, երկնքի աստղերը միանգամից բացեցին իրենց աչքերը: Ես չէի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ նրանք տեսնում են մեզ:

Երբ ներսումդ ամեն ինչ խաղաղ եւ ներդաշնակ է, այդ պահին հոգիդ լուսավոր է:

Միշտ այդպես է, անգամ ամենահանճարեղ ելույթից հետո փակվում է վարագույրը:

Ես կարող եմ ձեզ երաշխավորել, աշխարհը կսովորեցնի ձեզ հնազանդ լինել, քանի որ այս կյանքում ծայրահեղ անհրաժեշտություն է մի կտոր հաց վաստակելը:

Մարդն իր հետ հայրենիքը չի կարող տանել, կարող է տանել միայն կարոտը: Եթե հնարավոր լինել տանել հայրենիքը, նրա գինը մի քանի գրոշ կլիներ:

Մտքի արագությունն ամեն ինչ է, լույսի արագությունը՝ ոչինչը: Միտքը կարող է թափառել անցյալում, նրա համար ժամանակ եւ տարածություն գոյություն չունի, միտքը ամենակարող է:

Կյանքն այսպես է կառուցված, որտեղ կա երջանկություն է, այնտեղ պահ է մտնում դժբախտությունը եւ սկսվում է հետեւել քեզ:

Ես երբեք չեմ մոռանա հաղթանակի գարունը՝ ինչպես էին մարդիկ դիմավորում պատերազմից եկած զինվորներին, բայց ես այդպես էլ չհասկացա՝ երջանկությո՞ւնն էր ավելի շատ, թե դժբախտությունը:

Կինը՝ կին է: Նրանք այդքան լաց են լինում, քանի որ խղճում են բոլորին:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X