Սպիտակ տան մոտ կասկածելի առարկա է հայտնաբերվել

Սպիտակ տան կողքին՝ հյուսիսային կողմից, կասկածելի առարկա է հայտնաբերվել, հաղորդում է ABC News-ը:

Գաղտնի ծառայությունը Սպիտակ տան աշխատակիցներին և լրագրողներին հրահանգել է մնալ շենքի ներսում: Այս պահին ստուգվում է հայտնաբերված առարկայի վտանգավորությունը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը գտնվում է նախագահական ինքնաթիռում, որով թռչում է Արիզոնա, որտեղ ելույթ է ունենալու իր կողմնակիցների առջև:

Մեկնաբանություն
X