ԻՊ օրերը հաշված են․ գեներալ Ջեյմս Մետիս

ԻՊ օրերը հաշված են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պնախարարը պարզաբանելով, որ դեռեւս վաղ է ասել, որ խմբավորումը հաշված օրեր անց կոչնչանա լիովին։ Ինչպես հայտնում է «AP» լրատվական գործակալությունը, Բաղդադ իր այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է, որ ԻՊ-ն սեղմվել է հակաահաբեկչական ուժերի ճնշման ներքո եւ արդեն հաշված օրեր անց այն կպարտվի եւ վերջին ուժերի գերլարումով են պայքարում։

Նշենք, որ ներկայումս ԻՊ-ի դեմ իրաքյան կառավարական ուժերը ձեռնարկել են Թալ Աֆարի ազատագրման օպերացիան։

Մեկնաբանություն
X