Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ: Մանուկյանը փայլեց տեխնիկապես և հաղթեց 5:0 հաշվով:

66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացնող Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտով հայ ըմբիշը մրցում էր ռուս Արտյոմ Սուրկովի հետ: Սակայն Ասլանյանը պարտվեց 1:2 հաշվով:

Մաքսիմ Մանուկյանը ծնվել է 1987 թվականին: Մանուկյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:

Մեկնաբանություն
X