Զոհված զինվորին առանց բարձիկի տրված մեդալի հետքերով․․․

Կարդում ես Aysor.am-ում «Զոհված զինվոր Արման Մովսիսյանի հարազատները հերքում են տեղեկությունները, թե ՊՆ-ն իրենց չի աջակցել» հոդվածը, որտեղ հարցազրույց է արվել անանուն մի բարեկամի հետ և շշմում՝ ինչպե՞ս կարելի նման պատասխանատու հայտարարություն անել ու ասել՝ զրույցն արեց ընտանիքի բարեկամներից մեկը, ով անձնական պատճառներով չցանկացավ ներկայանալ։

Իրոք, լավ արեց, որ չներկայացավ, որովհետև մի մարդ չի գտնվի, որ հավատա նրան։

Խոսքը օգոստոսի 14-ին ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանի մասին է:

Բանն այն է, որ օրերս Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրառում էր կատարել, թե Արման Մովսիսյանի մեդալն անգամ հանձնել են առանց բարձիկի՝ պատճառաբանելով, թե այն 20 հազար դրամ արժի»: Գրվել էր նաև, որ Արման Մովսիսյանի դին Մատաղիսից Էջմիածնի Արշալույս գյուղ ա տեղափոխվել УАЗ մեքենայով՝ առանց համապատասխան մշակում անցնելու, անճանաչելիորեն ուռած ու սևացած, ընդ որում մահացու վնասվածքը գլխից ա եղել, ու էդ վիճակում ժամերով ճանապարհ ա անցել...

Ու ահա այդ թաքնված բարեկամը հարցազրույց է տալիս և ի՞նչ է ասում մեդալի մասին․

«Ինչ վերաբերում է մեդալի բարձիկին, հենց մենք չենք թողել, որ իր փոխգնդապետը գնի այն, որովհետև ասել ենք՝ «ի՞նչ իմաստ ունի, այդ բարձիկը ոչինչ չի փոխելու, ավելի լավ է այդ գումարը տրամադրենք իր ընտանիքին»։

Մեդալը պիտի գար բարձիկի հետ միասին, անանուն բարեկամ։ Փաստորեն անուղղակիորեն ճշտվեց, որ օգտատիրոջ գրվածը ճիշտ է՝ մեդալը տրվել է առանց բարձիկի։

Զինվորի մասին գրառում կատարած օգտատիրոջը՝ Lilit Mnatsakanyan-ին դիմեցի՝ ստու՞յգ է ձեր գրածը։ Կարճ պատասխանեց՝ ամեն ինչ համապատասխանում է իրականությանը։

Իսկ հերքող հոդվածի մասին այսպես էր արտահայտվել՝

Lilit Mnatsakanyan Ոչ մի փաստ չի հերքվել բայց)))

Դեռ կա բայց, որ աղջիկը չի ասել․․․

ՀԳ Իսկ մի մայր գրել էր՝ մեզ ոչ մեդալն է պետք, ոչ բարձիկը, մեզ մեր տղան է պետք․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X