ԱՄՆ-ում ցանցահենները սովորել են հեռախոսահամարներ գողանալ

ԱՄՆ-ում չարագործները սովորել են հեռախոսահամարներ հափշտակել՝ հետագայում դրանց միջոցով սոցիալական ցանցերում էջեր «կոտրելու» և «օնլայն դրամապանակներ» բացելու համար, հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ սպառնալիքի տակ են հայտնվել ամերիկյան Verizon, T-Mobile U.S., Sprint և AT&T բջջային կապի օպերատորների հաճախորդները:

ԱՄՆ դաշնային առևտրային հանձնաժողովի տվյալներով՝ վերջին շրջանում կտրուկ ավելացել են հեռախոսահամարների «գողության» դեպքերը: Համեմատության համար նշվում է, որ եթե 2013թ. հունվարին տեղի է ունեցել նման գողության ընդամենը հազար դեպք, ապա 2016 թվականին այդ թիվը հասել է 2,6 հազարի:

Մեկնաբանություն
X