Չինաստանում վերսկսվել է արագընթաց գնացքների երթևեկը

Չինաստանում վերսկսվել է արագընթաց գնացքների երթևեկը, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ «Ֆուսին» անվանումով գնացքի արագությունը Պեկին-Շանհայ երթուղում հասցվել է ժամում 350 կիլոմետրի: Գնացքը զինված է վերահսկողության համակարգով, որը կօգնի արգելակել վտանգի առկայության դեպքում:

BBC-ի փոխանցմամբ՝ պետական երկաթուղային փոխադրողը հույս ունի ապագայում ստանալ այնպիսի գնացքներ, որոնք կկարողանան զարգացնել 400 կմ/ժ արագություն:

Նշենք, որ 2011 թվականին Չինաստանի արևելքում արագընթաց գնացքի՝ գծերից դուրս ընկնելու պատճառով (2 վագոն ընկել էր կամրջից) 40 մարդ էր զոհվել, տուժել՝ 100-ը: Այդ պատահարից հետո Չինաստանում դադարեցվել էր արագընթաց «Ֆուսին» գնացքների երթևեկությունը, դրա հետ միասին դադարեցվել էր նաև արագընթաց երկաթուղային գծերի կառուցումը:

Մեկնաբանություն
X