Թիլլերսոնը Ռուսաստանին մեղադրել է թալիբներին զենք մատակարարելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, առանց ապացույցներ ներկայացնելու, Ռուսաստանին մեղադրել է թալիբներին զենք մատակարարել՝ խախտելով միջազգային նորմերը, հաղորդում է РИА Новости-ն:

«Ռուսաստանն իսկապես զենք է մատակարարում Թալիբներին Աֆղանստանում, ինչը միջազգային և ՄԱԿ ԱԽ նորմերի ակնհայտ խախտում է: Մենք, իհարկե, բողոքում ենք դրա դեմ և կոչ անում Ռուսաստանին ուշադրություն դարձնել դրան»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Թիլլերսոնը՝ չբերելով իր խոսքերը հաստատող որևէ փաստ:

«եթե որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Աֆղանստան, ապա դա պետք է արվի Աֆղանստանի կառավարության միջոցով»,- ասել է Պետդեպի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է վարվում ԱՄՆ-ը Աֆղանստան զենքի մատակարարումների հարցում:

Լրագրողը նկատել է, որ նախօրեին, խոսելով Աֆղանստանում ԱՄՆ նոր քաղաքականության մասին, նախագահ Դոնալդ Թրամփը չի բարձրացրել թալիբներին Ռուսաստանից զենք մատակարարելու հարցը:

Մեկնաբանություն
X