Մամուլի տեսություն

«Հրապարակ». Պատրաստվում են համագումարի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն աշնան սկզբին պատրաստվում է համագումար հրավիրել: Օրը դեռեւս հստակեցված չէ, սակայն ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն ասաց, որ համագումարի ընթացքում կհնչեն այն օրակարգային հարցերը, որոնք իրենց կուսակցության ծրագրում են՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության հետ կապված․ «Այսինքն՝ այն դիրքորոշումները, որոնք մենք ունենք եւ ունեցել ենք, հնչեցրել ենք նախընտրական, հետընտրական շրջանում, եւս մեկ անգամ կհստակեցվեն եւ կբարձրաձայնվեն»։ Ըստ նրա՝ կուսակցությունն այս ընթացքում տարածքային կառույցներում որոշակի ուսումնասիրություններ է արել, փոփոխություններ կատարել: Թեեւ առաջին հերթին պետք է քննարկեին պարտության պատճառները։ «ԱԴ»-ում, փոխնախագահի խոսքով, ներկա պահին հաշվառված է շուրջ 6 հազար անդամ, ունեն նաեւ համակիրներ:

Մեկնաբանություն
X