Մամուլի տեսություն

«Հրապարակ». Հյուսիսային պողոտայի շենքերի գլխին նոր հարկեր են ավելացնում

Երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը, եւ որոշվեց, որ շենքերի միջին հարկայնությունը լինելու է 9 հարկ, բազում քննադատություններ ու առաջարկներ հնչեցին, որ բարձր է, դրանք ստվերելու են Օպերայի շենքը, եւ Երեւանի կենտրոնի հետիոտն հատվածի համար նպատակահարմար չէ։ Սակայն պողոտան կառուցվեց։ Իսկ հիմա Հյուսիսային պողոտայի շենքերի մեծ մասի գլխին հարկեր են ավելացվում։ Շենքը, իհարկե, նախագծվել է 8-9 հարկի հաշվարկով, դրա կոնստրուկցիան ավելին չի կարող կրել իր վրա, բայց սեփականատերերը որոշել են մի քիչ էլ փող աշխատել եւ եղածի վրա նոր հարկեր են ավելացնում։ Եթե մի շարքային քաղաքացի փորձի իր ցանկապատը նորոգել, հազար ստուգող ու տուգանող կհայտնվեն, սակայն «էլիտարներն» անարգել հարկ են բարձրացնում՝ խախտելով նախապես հաստատված նախագծերը։

Մեկնաբանություն
X