ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եգիպտոսի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները որոշում է կայացրել մերժել Եգիպտոսին 95,7 միլիոն դոլարի օգնության տրամադրումը եւ հետաձգել այդ պետությանը լրացուցիչ 195 միլիոն դոլարի հատկացումը, որը վերջինս պետք է ծախսեր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների վրա:

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Այդպիսով, ըստ պարբերականի, Սպիտակ տունը իր կեցվածքն է հայտնում Եգիպտոսին այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի առնչությամբ, հատկապես հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նոր օրենքով: Ըստ լրատվամիջոցի հաղորդման, ամերիկյան պաշտոնյաները դժգոհ են եղել, որ նախագահ Աբդել Ֆաթըհ աս-Սիսին թույլ է տվել, որպեսզի նման օրենք ընդունվի, քանի որ այն խոչընդոտում է բարեգործական կազմակերպությունների գործունեությանը:

Մեկնաբանություն
X