Գեներալ Մետիսը կայցելի Ուկրաինա

ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մետիսն այսօր կմեկնի Ուկրաինա: Այցի ընթացում, ինչպես հայտնում է РИА Новости-ն, ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը կընդգծի ուկրաինա-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների կարեւորությունը Սպիտակ տան համար: Արդեն վաղը՝ օգոստոսի 24-ին, նախատեսված է Մետիսի եւ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը:

Հանդիպումներ կլինեն նաեւ ուկրաինական ռազմական եւ քաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Կիեւը հատուկ կարեւորություն է տալիս Ջեյմս Մետիսի եւ Ուկրաինայի Պնախարար Ստեփան Պոլտորակի բանակցություններին:

Մեկնաբանություն
X