Ահաբեկչություն Աֆղանստանում․ տեսանյութ

Հինգ մարդ զոհվել եւ եւս 38-ը վիրավորվել են Աֆղանստանի Գիլմանդ նահանգի Լաշքարգախ քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունից: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստատեսությունը: Ըստ հաղորդման, զոհերի թվում երեքը անվտանգության աշխատակիցներ են: Տուժածների մեծ մասը տեղացիներ են, ներառյալ նաեւ երեխաներ: Պայթյունը որոտացել է դպրոցի հարեւանությամբ: Կատարվածը որակվել է որպես ահաբեկչական բռնարարք: Պատասխանատվությունը ստանձնել է Թալիբան շարժումը:

Մեկնաբանություն
X