Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձավ Հայաստան։ Նրանք հերոսներին վայել ընդունելության արժանացան։

>

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կիև-Երևան չվերթով այսօր Փարիզից ժամանեց Երևան, որտեղ մասնակցում էր ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Մեր մարզիկներին օդանավակայանում դիմավորել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հարյուրավոր երկրպագուներ: Առաջինը չեմպիոններին ողջագուրվեց Գագիկ Ծառուկյանը եւ հենց տեղում կարճ ելույթ ունեցավ․ «Հոյակապ էր, նայեցինք, շատ փայլուն էր․․․Էսօր մեր համար մեծ պարծանք է ձեր հաղթանակը։ Հալալ ա ձեզ, ձեր ծնողներին, մարզիչներին, որ մեր ազգին սենց ուրախացրիք, ձեր անունն էլ անմահացրիք։ Սա ամբողջ ազգի հաղթանակն էր»։ Նկատելի էր, որ Գագիկ Ծառուկյանը սպորտսմեններից ու նրանց հարազատներից ավելի ուրախ էր, նա անընդհատ շեշտում էր, որ ըմբշամարտի առաջատարների մեջ 2 հայ սպորտսմենի հաղթանակը փայլուն հաջողություն է։ Չէ որ հայկական հիմնն է հնչել, դրոշն է բարձրացվել Փարիզում։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ անակնկալներ են սպասվում չեմպիոններին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ «այն, ինչ արել ենք 15 տարի, հիմա էլ ենք անելու»։

Օդանավակայանում ցնծության մթնոլորտ էր՝ բոլորը միմյանց շնորհավորում էին, հպարտանում հայ ըմբիշների փայլուն հաղթանակով։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ 98 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ըմբիշ ճանաչվեց Մաքսիմ Մանուկյանը:

Մեկնաբանություն
X