Կյանքի կանոններ Սթիվեն Քինգից

Ամերիկացի գրող, որին անվանում են «Սարսափի արքա»

Կան այնպիսի արցունքներ, որոնք պետք է անպայման լաց լինել ցանկացած պահին, օրվա ցանկացած ժամին:

Միայն թշնամիներն են մեզ ասում ճշմարտությունը: Ընկերներն ու սիրահարվածները, մոլորված երկողմանի ստով, շարունակաբար մեզ ստում են:

Անցյալի հանդեպ պետք է անխիղճ եւ սառնասիրտ լինել: Այն հարվածները, որոնցից հետո մենք ոտքի ենք կանգնել, մեծ նշանակություն ունեն:

Մեր գիտակցությունն անուժ է երբեմն մեր զգացմունքների դեմ:

Մարդկային պատմության մեջ ստեղծված ամենամեծ ամրոցը ինտերնետն է:

Զայրույթն ամենհիմար զգացմունքն է էմոցիաները մեջ: Ոչնչացնում է ուղեղը եւ վնասում է սիրտը:

Միայն թե մի ընկճվիր: Այս է քո խնդիրը մեր դժվարին կյանքում՝ պահպանել սիրտ, որը կարող է սիրել: Ինչ էլ որ պատահի, թեւափափ մի եղիր եւ մի ընկճվիր:

Ժամանակը չի բուժում, այլ պարզապես բթացնում է վշտի սուր անկյունները:

Կարծում եմ յուրաքանչյուր ոք իր բահն ունի եւ ստրեսային պահերին սկսում է փորել իր ներսը, իր մտքերը, իր զգացմուքները: Վառե՛ք այդ բահն, այլապես հորը որ կփորեք, կհասնի ձեր ենթագիտակցության խորքերը եւ գիշերներն այնտեղից մեռելներ դուրս կգան:

Եթե մարդը ցանկանում է ինքը կառավարել իր կյանքը, ապա պետք է կարողանա նաեւ ինքնուրույն լուծել իր խնդիրները:

Երբ տունդ քանդվում է, նորն է պետք կառուցել, ոչ թե սոսնձել ավերակները:

Եթե միայնակ դու քեզ վատ ես զգում, ապա դժվար թե լավ զգաս ուրիշների կողքին:

«Ակն ընդ ական»-ի մարտավարությունը հազվադեպ է արդյունք տալիս:

Լավ բաներ տեղի են ունենում նրանց հետ, ովքեր սպասել գիտեն:

Միայնակ մարդկանց հեշտ է ճանաչել, նրանք միշտ գիտեն ինչով զբաղվել անձրեւոտ եղանակին, եւ դու նրանց միշտ կարող ես հյուր կանչել, քանի որ նրանք միշտ տանն են: Միշտ:

20 տարեկանում կյանքը քո առաջ քարտեզի պես փռված է: Միայն 25-ում հասկանում ես, որ թարս ես նայում քարտեզին: 40-ում՝ համոզվում ես դրանում, իսկ 60-ում գիտակցում, որ վերջնականաեպս մոլորվել ես:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X