Ահարոն Ադիբեկյանը նույն Ահարոն Ադիբեկյա՞նն է․․․

Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումից հետո պիտի ճշտել ՝ Ահարոն Ադիբեկյանը նույն ինքը Ահարոն Ադիբեկյա՞նն է․․․

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգն ասում է․

«Ըստ մեր կատարած հարցումների՝ բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին (60%): Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայելում է բնակչության միայն 10%-ի վստահությունը»։

Հիմա կասեք՝ ո՞նց թե․․․ Սա նույն Ահարոն Ադիբեկյա՞նն է, թե՞ նմանակն է։ Եթե նույնն է, նույնին գիտենք, ի՞նչ եղավ․․․

Խոսքը նրա հարցման մեկնաբանության մեջ չէ, այլ նրա մեջ, որ պետք է իրականում պարզել՝ սոցիոլոգի կեպարի տակ ո՞վ է հանդես գալիս ու նմանակում նրան․․․Ու՞ր է նախկին Ադիբեկյանը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X