Կյանքի կանոններ Ջաննի Ռոդարիից

Իտալացի մանկական գրող եւ լրագրող։ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի դափնեկիր։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Չիպոլինոյի արկածները» (1957) եւ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959) վիպակները:

Երեխայի եւ գրքի վճռական հանդիպումը տեղի է ունենում դպրոցական նստարանի առաջ: Եթե այդ հանդիպումը տեղի է ունենում ստեղծագործական միջավայրում, որտեղ գլխավորը կյանքն է, ոչ թե անգիրը, ապա հնարավոր է կարդալու ճաշակ առաջանա:

Ընթերցանության հանդեպ սերը ի ծնե տրված բնազդ չէ:

«Աստված իմ, փրկիր ինձ իմ ընկերներից, իսկ թշնամիներից ես ինքս կազատվեմ»,-Կիտրոն Իշխան «Չիպոլինոյի արկածները»:

Երեխաների ուշադրությունը կենտրոնացնելով հնարովի պատմությունների վրա եւ շատացնելով պատմություն ստեղծելու ուղիները՝ մենք օգնում ենք նրան իրականություն ներխուժել պատուհանից՝ շրջանցելով դուռը: Եթե դա հետաքրքիր է, ապա նաեւ օգտակար է:

Գրեթե բոլոր պարկեշտ մարդկանց մոտ գալիս է մի տարիք, երբ մազերը սկսում է թափվել:

Ուսուցչի դերը «փաթեթավորված» գիտելիքի փոխանցումը չէ, ուսուցիչը ոչ թե անսանձ ձիեր սանձահարող է, ոչ էլ՝ փոկերի մարզիչ: Նա մեծահասակ է, որ հայտնվել է երեխաների միջավայրում, որպեսզի ստեղծի ստեղծագործական եւ երեւակայական մթնոլորտ:

Երեւակայությունն ու մաթեմատիկան, գիտությունն ու երեւակայությունը թշնամիներ չեն: Դրանք մի մարմնի ձեռքերն ու ոտքերն են:

Հին ասացվածք կա.«Սխալների վրա սովորում են», նորը կարող էր այսպես հնչել. «Սխալների վրա երեւակայում են»:

Ինչո՞ւ են երեխաներն այդքան սիրում հանելուկներ: Երաշխավորում եմ, որ հանելուկները խորհրդանշական կերպով արտացոլում են իրականությունը ճանաչելու մանկական փորձը:

Շատ ես ուզում իմանալ, քիչ է պետք քնել:

Իսկ երբ ուրախ ես, չես վախենում փոքր անհաջողություններից, չես վախենում անգամ հարբուխից:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X