ՉԼ մրցաշարի խմբային փուլում ադրբեջանական թիմը խուսափեց «Մանչեսթեր Յունայթեդից»

Այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես կգա A խմբում, որտեղ ուժերը կչափի «Բենֆիկայի» (Պորտուգալիա), «Բազելի» (Շվեյցարիա) և ԲԿՄԱ-ի (Ռուսաստան) հետ:

Այսպիսով՝ կատարվեց Ադրբեջանի և այդ երկիրը ներկայացնող «Ղարաբաղ» թիմի երազանքը՝ խմբային փուլում չհանդիպել Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Ավելի լավ է մեզ գոլ խփեն Մեսսին ու Սուարեսը, քան Մխիթարյանը»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ-ները՝ չմոռանալով հիշեցնել Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը, որի ժամանակ Մխիթարյանը Բաքու չժամանեց:

Ադրբեջանի «Ղարաբաղը» հայտնվել է C խմբում, որտեղ գոլեր բաց կթողնի «Չելսիից» (Անգլիա), «Ատլետիկոյից» (Իսպանիա) և «Ռոմայից» (Իտալիա):

Մեկնաբանություն
X