Հնարավո՞ր չէ խոշոր դրամական գումարը տրամադրվի կոնկրետ ծառայողի կամ ծառայողների

Ոստիկանության հայտարարությունը բոլորս հիշում ենք․

«Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում: ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը»:

Թ․ Քալաշյանը հայտնաբերվեց և ձերբակալվեց ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում։

Դա ի՞նչ է նշանակում։

Որ ոչ մեկը չի՞ պարգևատրվելու։ Ընդհանրական է գրվում, որ բոլորը մասնակցել են օպերատիվ գործողություններին, բայց առավել ակտիվ ու կոնկրետ գործողություն կատարողներն ինչու՞ չպիտի պարգևատրվեն։

Բնական է, գումարը ոստիկանությանն է և ինքն է այն տնօրինելու։ Հնարավոր չէ՞ կամ ինչու չպիտի այդ գումարը տրամադրվի կոնկրետ ծառայողի կամ ծառայողների։

Որովհետև ոստիկանության ծառայո՞ղ է։

Ի վերջո փոքր գործ չեն արել։

Հիշեցնենք, որ Քալաշյանը մեղադրվում է Շամիրամ գյուղում հոգեհացի ժամանակ 4 անձի սպանելու մեջ։ Նա 23 օր է՝ գտնվում էր հետախուզման մեջ։ Քալաշյանին հայտնաբերելու համար իրավապահները նրա գտնվելու վայրի մասին հայտնողին խոշոր դրամական պարգև էին խոստացել։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X