Կյանքի կանոններ Միք Ջեգերից

Անգլիացի ռոք-երաժիշտ, դերասան, պրոդյուսեր, The Rolling Stones խմբի վոկալիստ:

Ամերիկացիները քիչ բան գիտեն Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափի մասին, քանի որ նրանք չեն տեսել այն, ինչ տեսել է Ռուսաստանը կամ էլ Եվրոպան:

Ամերիկան մարտկան փորձ ուներ, սննդի պակաս, մարդիկ տուն էին «վերադառնում» դագաղներով, սակայն սովորական ամերիկացին չէր արթնանում ու տեսնում հարեւանի տունը ռմբակոծված:

Հայրենասիրությունը վայրկյանական զգացողություն է, անցնում է, հենց սկսվում է իսկական պատերազմը:

Ներշնչանքը քո շուրջն է: Առօրյա կյանքում:

Չկա այս աշխարհում այնպիսի մի ուժ, որը տիրապետի բացարձակ ճշմարտությանը:

Հիշողությունը ամենամեծ բեռն է, որը ստիպված է մարդը տանել:

Բաց թող երազանքներդ, եւ խելքդ քեզ բաց կթողնի:

Պարը սեքսի հուսահատ փոխարինողն է:

Պետք չէ մոռանալ անցյալը, բայց պետք էլ չէ զղջալ որեւէ բանի համար: Պետք չէ լինել անցյալի գերին:

Կամ մենք մեռած ենք, կամ էլ՝ առաջ շարժվեք:

Ծերությունն այն է, երբ բոլորը խոսում են քո անցյալի մասին, ոչ թե ներկայի:

Երբեմն մենք չենք ստանում այն, ինչը ցանկանում ենք, փոխարենը ստանում ենք այն, ինչը պետք է:

Երբեմն օրգազմն ավելի լավ է, քան ռոք նվագելը հանդիսատեսի համար, երբեմն նվագելը օրգազմից լավ է:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X