Նոր խաղընկեր Մեսսիի համար

Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիացի 20-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերը գնելու մասին: Նշվում է, որ «բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան» վերջապես համաձայնության են եկելֆուտբոլիստի Լա լիգա տեղափոխվելու շուրջ:

Դեմբելեի հետ Կապտանռնագույնների գործարքը կնքվել է 5 տարով, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 105 միլիոն եվրո:

Հետաքրքիր է, որ հենց այդպիսի գումարի դիմաց «բարսելոնան» լքեց Նեյմարը:

«Բորուսիայի կազմում Ուսման դեմբելեն անցկացրել է 50 հանդիպում, դարձել 10 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն
X