Ըմբշամարտ. Կետոևը կպայքարի ԱԱ բրոնզե մեդալի համար

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցն է Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեն:

Մեր ըմբիշը վստահ հաղթանակներ տանելով Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ՝ կիսաեզրափակիչում 0:2 հաշվով պարտվել էր ռուսաստանցի ըմբիշ Աբդուլռաշդ Սադուլաևին:

Մեր մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 10:14 հաշվով պարտվել է ճապոնացի Սուշուե Տակատանիին և դուրս է մնացել հետագա պայքարից:

Մեկնաբանություն
X