Ավելի համե՞ստ չէր լինի՝ մորն անվանել լավ երգչուհի

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մոր՝ երգչուհի Սյուզաննա Մարգարյանի լուսանկարը և մակարգրել․ «Լեգենդ Սյուզաննա Մարգարյան»։

Ամեն անգամ, երբ անձնավորված օգտագործում են այդ բառը, նորովի թերթում եմ լեգենդ բառի բացատրությունը, որովհետև շատերն են այդ բառն ընկալում մեծության իմաստով։

լեգենդ - բացատրություն

1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:

2. Մտացածին՝ ուռցրած պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:

3. (փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Չեմ հասկանում՝ բառն ինչու՞ է ընկալվում որպես անհասանելի բարձրություն, երբ այն ընդամենը հյուսված պատմություն է։ Փոխաբերական իմաստով գուցե այն ընկալվի որպես շրթից շուրթ անցնող պատմություն, բայց դա պիտի անցնի ժամանակի մաղի միջով, կողերը քերծի դարերի պատերով․․․ Եվ ամենակարևորը՝ լեգենդը ժողովրդինն է․ նա է ստեղծում լեգենդը։

ՀԳ Լեգենդ բառը մորը չէր վերաբերվում, այլ ինչպես նշել է երգչուհին «Լեգենդ Սյուզաննա Մարգարյան»։ Վերաբերվում է Սյուզան Մարգարյան երգչուհուն։

Ավելի համե՞ստ չէր լինի՝ մորն անվանել լավ կամ սիրված երգչուհի։ Լեգենդը թող մարդիկ հյուսեն։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X