Առաջիկա չորս ամիսների ընթացքում նախագիծը կքննարկվի և որոշում կկայացվի․ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար

>

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը փողոցների անվանափոխության վերաբերյալ մինչեւ օրս քննարկվում է։ «ԵԼՔ»-ը առաջարկում է Կասյան փողոցը անվանակոչել Վազգեն Առաջին Վեհափառի, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան հերոսների անվամբ, Մոնթե Մելքոնյանի անվամբ կկոչեն Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող հատվածը, որը պաշտոնական անվանում չունի, բայց հենց Մոնթե Մելքոնյանի անունով էլ այն կոչում են։ Քըրքորյանի անունով նախատեսվում է կոչել Անաստաս Միկոյանի անվան փողոցը և այլք,- «Hraparak.am»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նա նշեց, որ դեռևս ՀՀԿ-ի և «Երկիր Ծիրանիի» հետ առանձին քննարկումներ չեն ունեցել․ «Մենք հանրային քննարկումներով ենք սկսել նախագծի ներկայացումը, առանձին բանակցություններ չենք ունեցել, բայց քննարկումների մեկնարկին կիմանանք նաև նրանց տեսակետը»։

Խոսելով նախագծի իրականացման ժամկետների մասին՝ Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախատեսվում է ամենաշատը առաջիկա չորս ամիսների ընթացքում նախագիծը կքննարկվի և որոշում կկայացվի․ «Մենք կարծում ենք, որ հասարակական պահանջը քաղաքապետարանը չի անտեսի»։

Մեկնաբանություն
X