Կյանքի կանոններ Ալեքսանդր Կուպրինից

Երբ սիրում ես մարդուն, նա պետք է քեզ հաճելի լինի ցանկացած իրավիճակում: Նա բանտում է, դու նրա հետ ես: Նա գող է դարձել, օգնիր նրան: Նա աղքատ է, դու՝ նույնպես:

Ի՞նչ տարօրինակ բան կա մի կտոր սեւ հացի մեջ, եթե կա սեր:

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ քամին՝ կրակի: Փոքր սերը այն մարում է, իսկ մեծը՝ ավելի բորբոքում:

Սերը մտքի, հոգիների, խելքի, հետաքրքրությունների միացում է, այլ ոչ միայն մարմինների: Այն հսկայական, մեծ զգացողություն է, հզոր, որքան աշխարհը: Այն միայն անկողնու մեջ թավալ գալ չէ:

Ես համոզված եմ, որ կինը հանուն սիրո պատրաս է ամենամեծ հերոսության: Հասկացիր, նա համբուրում է, գրկում, տրվում, եւ նա արդեն մայր է: Եթե նա սիրում է, սերը դառնում է նրա կյանքի իմաստը, մի ամբողջ տիեզերք: Եւ բացարձակ նրա մեղքով չէ, որ մարդկության համար սերը այսքան կորցրել է իր իմաստը եւ այսքան փոքրացել, դարձել փոքր, հարմարավետ զվարճանք: Մեղավոր են տղամարդիկ, որ 20 տարեկանում հավի մարմնով եւ նապաստակի հոգով ի վիճակի չեն ուժեղ զացմունքների եւ հերոսական գործերի, քնքնշանքի եւ սիրո:

Սերը պետք է լինի մեծագույն ողբերգություն: Աշխարհի մեծագույն գաղտնիքը: Կենցաղը եւ կոմպրոմիսները չպետք է նրան կպնեն:

Ես երախտապարտ եմ Ձեզ միայն այն պատճառով, որ Դուք գոյություն ունեք:

Ամոթ է լավ գործ անելու համար սպասել պարգեւի:

Քանի դեռ գոյություն ունի սեփականատիրությունը, գոյություն կունենա աղքատությունը:

Քանի դեռ գոյություն ունի ամուսնությունը, կլինի նաեւ մարմնավաճառոթյունը:

Մի կպիր մահվանը, քանի դեռ Նա չի կանչել քեզ:

Մահանա՞լ...հիմարություն: Իմ հոգի'ն է ցավում:

Ես ստուգել եմ ինքս ինձ: Դա հիվանդություն չէ, ոչ էլ կպչուն միտք, դա սերն է:

Մտածիր իմ մասին, եւ ես քեզ հետ կլինեմ: Քանի որ մենք միմյանց սիրել ենք մի ակնթարթ, բայց հավերժական սիրով:

Ցանկացած ջանք բարձրացնում է մարդուն:

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X