Ճիշտ է, ոսկե մեդալ էինք ակնկալում, բայց երկու բրոնզն էլ լավ արդյունք է

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի բրոնզե մեդալակիրներին։ Ողջունելով ըմբիշներին՝ ՀԱՕԿ նախագահը նշել է, որ հավատում էր նրանց հաջողությանը։ «Ես այսօր եկել եմ այստեղ ձեզ շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու ձեր հաղթանակների համար։ Մենք մեծ սպասելիքներ ունեինք ձեզանից։ Ճիշտ է, ոսկե մեդալ էինք ակնկալում, բայց երկու բրոնզն էլ լավ արդյունք է։ Ամենակարևորը ձեռբերումների վրա կանգ չառնելն է։ Դուք իսկապես ոսկի նվաճելու մեծ շանսեր ունեք։ Դրա համար պետք է քրտնաջան աշխատել ու ավելի շատ պարապել։ Իսկ ես իմ կողմից միշտ պատրաստ եմ անել առավելագույնը և յուրաքանչյուր հարցում լինել ձեր թիկունքին»,-ասել է Ծառուկյանը՝ խոստանալով, որ առաջիկայում ինքը կպարգևատրի մեդալակիներին։

Ըմբիշներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին՝ ցուցաբերած աջակցության և իրենց կողքին լինելու համար։

Մեկնաբանություն
X