Կյանքի կանոններ Զեմֆիրայից

Մեր ամբողջ իրականությունն անիմաստ է եւ երեւակայական։ Միայն սերն է իրական։

Յուրաքանչյուր ոք պետք է ունենա կամքի ուժ։

Երջանկությունը կարճ ակնթարթ է, եւ եթե այն այդքան կարճ չլիներ, մարդիկ այդքան ուժեղ չէին ձգտի նրան։

Եթե ուտելու ոչինչ չկա, ավելի լավ է քնել։ Եթե հոգիդ ցավում է, ավելի լավ է քնել։ Երբ արթնանաք, ամեն ինչ լավ կլինի։ Իսկ եթե չստացվի, ավելի լավ է նորից քնել։

Ազատություն հասկացողությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ոք ինքը սահմանի թույլատրելիի իր շրջանակները։

Քնել եւ ուտել կարելի է յուրաքնչյուր տարիքում։

Առանց սխալների կյանք չի լինում։ Ես գոհ եմ իմ սխալներից։

Բնույթով ես լավատես եմ եւ գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Իսկ թե կոնկրետ երբ, ավելի լավ է չիմանալ։

Ես միջին մարդ չեմ, սիրում եւ ատում եմ հուսահատորեն։

Մարդը թույլ արարած է, երկու «կայֆը» մեկ օրում նրա համար չարաշահում է։

Հաջողության ես հասել, սակայն սիրված չես, ուրեմն՝ միայնակ ես։

Ես արեցի այն ամենը, ինչ հնարավոր է, անգամ՝ շրջազգեստ հագա։

Դեպրեսիան այնպիսի մի վիճակ է, երբ ինտերնետը միացրած է ու գնալու տեղ չունես։

Լավն են ձկնիկները, ինձ դուր են գալիս, քանի որ լռում են։

Ես դժվար բնավորություն ունեմ, ինձ գոհացնելը դժվար է։ Երաժիշտներից եւ ինքս ինձնից ես միշտ դժգոհ եմ, իսկ հանդիսատեսը կարող էր ինձ ավելի շատ սիրել։

Ինձ պետք չէ օգնություն, մի խանգարեք ինձ եւ վերջ։

Լավագույն երգերը հինգ րոպեում գրվածներն են։

Ազատությունը դժվար է, բայց նաեւ հավես է։ Դա այն է, ինչը պետք է փորձել։

Համբերություն՝ ահա թե ինչ կցանկանայի իմ մեջ դաստիարակել։

Դու ներում ես եւ հոգուդ միջից քար է ընկնում, այդպես շարունակաբար եւ պատ է առաջանում, ու դադարեցնում ես հարաբերությունները։

Ես շատ նեղ շրջապատ ունեմ, երբեմն կողքիս միայն ձկնիկներ են։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X