Գոռը թմրամոլ էր

Դիպուկահարի գնդակից մահացած Գոռ Հակոբյանը, որը Էրեբունու «Weekend» բիլիարդանոցում, իր ըկերուհուն պատանդ էր վերցրել, տառապում էր թմրամոլությամբ: Այս մասին հայտնում են «Հրապարակի» աղբյուրները: Հանցագործության պահին նա ադեկվատ չէր: Ոստիկաններին, որոնք իրականացնում էին վնասազերծումը, նա պատանդին բաց թողնելու պայման չի ներկայացրել: Մի անգամ փաստաբան է պահանջել: Այն բանից հետո, երբ ոստիկանները պատասխանել են, որ կբավարարեն պահանջը, նրանց ասել է. «Գնացեք ստեղից»: Նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եղել, առանց հագուստի, դուրս է նետել բիլիարդանոցի գույքը և կոտրել է պատուհանները: Հիշեցնենք, որ նրա մոտ մեծ չափի գումար է եղել: Պատանդը բազմակի վնասվածքներով գտնվում է Էրեբունի ԲԿ-ում:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X