Նոր նշանակում, նոր գեղարվեստական ղեկավար

Թեեւ պաշտոնական դեռ որեւէ հաղորդագրություն չկա, բայց արդեն պարզ է, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, ում վաղն արդեն կներկայացնեն թատրոնի կոլեկտիվին։

Նախօրեին մենք գրել էինք, որ այս պաշտոնում շրջանառվում են նաեւ բեմադրիչներ Վիգեն Ստեփանյանի եւ Տիգրան Գասպարյանի անունները, բայց ինչպես պարզ դարձավ երեկ քաղաքապետարանն որոշում է կայացրել այս պաշտոնում նշանակել երիտասարդ բեմադրիչ Դավիթ Հարությունյանին, ով 2005-12թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Բեմադրել է մի շարք ներկայացումներ Երևանի տարբեր թատրոններում, ինչպես նաեւ Հալեպի հայկական թատրոնում:

Բեմադրած ներկայացումներից են՝ Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը», Զ.Խալափյանի «Դպրոցական կատակերգություն», Հ.Թումանյանի «Լոռվա ձորը», Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ», Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Ժ.Անույի «Շրջազգեստով գեներալները», Ա.Պետրոսյանի «Արատայի առասպելները», Ա.Էդարի «Մեր մեղքը», «Արարատ 73», Րաֆֆու «Խենթը» և այլն:

Մեկնաբանություն
X