Կամավորը կամավոր է պաշտոնը թողել ․․․

Ասենք՝ չենք հասկանում, երբ ինչ որ պաշտոնյա աշխատանքից դուրս է գալիս՝ պոչի նման մի դիմում ձեռքին․ ազատվում եմ աշխատանքից իմ դիմումի համաձայն։ Չհասկանալը մի կողմ, չենք էլ հավատում։

Բայց Կամավորին պիտի հավատայինք, որ կամավոր է պաշտոնը թողել։ Ու ինչպես ինքն է ասում՝ «որտեղից են վերցրել, առանց ինձ հարցնելու, առանց ղեկավարին հարցնելու գրել են», որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը կոռուպցիոն մութ պատմությունների մեջ խճճված է։

Ու ճիշտ է ասում Կամավորը, որ «Մեր երկրում դեռ չկա այն գիտակցությունը, որ մարդ կարա պաշտոնից հրաժարվի»։

Ու չնայած Կամավորը կամավոր աշխատանքից դուրս եկողների հերթական նախադասությունն է օգտագործում՝ «աշխատանքի փոփոխությունը պայմանավորված է առողջական խնդիրներով», բայց փորձենք չհիշել, որ պաշտոնյաների մոտ նույն ընդհանրական պատճառաբանությունն է։ Բոլորն էլ պաշտոնից դուրս գալուց առաջ հիվանդանում են։

Իսկ որ ասում է՝ «Ես պաշտոնս հանձնել եմ՝ շնորհակալություն հայտնելով», ուզում եմ ասել՝ Կամավոր ջան բոլոր պաշտոնյաները պաշտոնը հանձնելուց պիտի շնորհակալություն հայտնեն, որովհետև այդքանով պատմությունը ավարտվում է։

Չհաշված՝ լավից վատից մի պաշտոն էլ տալիս են, մինչև նորից «իրեն թափ տա»

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X