Կյանքի կանոններ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյից

(15 սեպտեմբերի 1613 թ., Փարիզ - 17 մարտի 1680 թ., Փարիզ)
ֆրանսիացի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր եւ հայտնի փիլիսոփա։

Սերը միակն է, իսկ սիրո կեղծված տարբերակները՝ հազարավորը։

Դու կտեսնես, որ նա հրեշտակ է միայն այն ժամանակ, երբ թիկունք դարձնի քեզ, սակայն այդ ժամանակ ուշ կլինի։

Հավատարմությունը, որը հազիվ եք պահում, դավաճանությունից ավելի լավ չէ։

Իմաստունը գոհանում է քչով, իսկ հիմարին ամեն ինչ քիչ է թվում։

Նա, ով կարծում է, որ չի կարող առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, նա, ով կարծում է, որ ուրիշները չեն կարող առանց իրեն, սխալվում է կրկնակի։

Մենք ամեն ինչից վախենում ենք, ինչը հատուկ է մահկանացուներին, եւ ամեն ինչ ցանկանում ենք, կարծես անմահ լինենք։

Մենք ոչինչ այնքան առատորեն չենք տալիս, որքան՝ խորհուրդները։

Գոյություն ունի երջանկության եւ դժբախտության այնպիսի սահման, երբ դադարում են աշխատել մեր զգայարանները։

Ամուսնությունն այնպիսի պատերազմ է, որի ընթացքում դուք քնում եք թշնամու հետ։

Որքան էլ հազվադեպ լինի իրական սերը, իրական ընկերությունն ավելի հազվադեպ է հանդիպում։

Հնարավոր է հանդիպել կնոջ, որը չի ունեցել ոչ մի սիրեկան, սակայն անհնար է հանդիպել կնոջ, որը ունեցել է միայն մեկ սիրեկան։

Վերջնական կարոտելով՝ մենք դադարում ենք կարոտել։

Սիրահարները երբեք չեն ձանձրանում միմյանց ընկերակցությունից, քանի որ յուրաքանչյուրը խոսում է իր մասին։

Մարդը երբեք այդքան դժբախտ չի լինում, որքան նրան թվում է, եւ երբեք այդքան երջանիկ չի լինում, որքան որ կցանկանար։

Երբ մարդիկ այլեւս չեն սիրում միմյանց, նրանք դժվարանում են պատճառ գտնել՝ բաժանվելու համար։

Պետք է շատ խելք ունենալ, որպեսզի կարողանալ ցույց չտալ խելացիության աստիճանը։

Մարդկանց վնասելը ավելի քիչ է վտանգավոր, քան նրանց չափից դուրս բարություն անելը։

Խանդն ավելի շատ ինքնասիրություն է, քան սեր մեկ ուրիշի հանդեպ։

Քանի դեռ մարդիկ սիրում են, նրանք ներում են։

Սիրային հաջողված գիշերվան սովորաբար նախորդել է լավ ընթրիքը։

Մարդիկ, ում մենք սիրում ենք, սովորաբար ավելի շատ են իշխում մեր հոգում, քան մենք ինքներս։

Իրական սերը նման է ուրվականի, նրա մասին բոլորը խոսում են, սակայն ոչ ոք չի տեսել։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X