«Պզտիկ պատմություն», որ Վիլյամին պատմել է մայրը․․․

Հաճախ ենք մտորում Մեծ, Բարի Մարդու մասին ու զարմանում՝ ինչու՞ է նա այդպիսին՝ միամիտ, պարզ, անկեղծ, բարի հասարակ․․․ Եթե մտորելու նման պահեր առաջանան, հիշեք այս «պզտիկ պատմությունը», որն արել է մայրը․

«Բայց ահա մի «պզտիկ պատմություն», որ պատմել է մայրը Սարոյանին. տանը ո՛չ ալյուր է եղել, ո՛չ բրինձ, ո՛չ յուղ, 65 սենթ է եղել, Թագուհին տվել է ամուսնուն՝ այդ բոլորը գնելու, իսկ նա դատարկ է տուն եկել։ Պարզվել է՝ ոչ թե հինգ, տասը, քսան, այլ հենց 65 սենթը տվել է ձեռքը պարզած մի մուրացկանի։ «Հոգ մի՛ արեք,- ասել է մայրը,- տանը մի քիչ ալյուր, մի քիչ բրինձ, մի քիչ յուղ կգտնեմ»։

Այսօր մեծ Մարդու ծննդյան օրն է։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X