Մեկ տարեկան կառավարության նիստի ֆոտոշարքը (լուսանկարներ)

>

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին հիշեցրեց, որ շուտով կլրանա Կառավարության գործունեության մեկ տարին: Ուստի Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին մեկամսյա ժամկետում ամփոփել ըստ ոլորտների նախաձեռնված բարեփոխումների միջոցառուների և գերակա ուղղությունների աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ:

Այնուհետև վարչապետը սկսեց տալ իր հանձնարարականները։ Առաջինը վերաբերում էր պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին: «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներից առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,- նշեց վարչապետը: Ուստի Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարին հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով երեքամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին:

Մեկնաբանություն
X