Հունգարացի թենիսիստուհին անարդար է համարել Շարապովային US Open-ի հրավեր ուղարկելը

Հունգարացի թենիսիստուհի Թիմեյա Բաբոշը անարդար է համարել Մարիա Շարապովային US Open-ի հրավեր ( wild card) ուղարկելը, հայտնում է Ubitennis-ը:

,Ես կարծում եմ, որ անարդարացի էր Շարապովային wild card ուղարկելը: Քիչ չեն ամերիկացի երիտասարդ թեմիսիստուհիները, որոնց կարելի էր այս մրցաշարին մասնակցելու հնարավորություն տալ: Երիտասարդների համար նման խոշոր մրցաշարում խաղալը շատ ավելի կարևոր է»,- ասել է Բաբոշը՝ Շարապովայի հետ մենամարտը տանուլ տալուց հետո:

Ավելի վաղ դանիացի թենիսիստուհի Քարոլին Վոզնյացկին էր քննադատել US Open-ին՝ Շարապովայի հանդիպումները կենտրոնական կորտում անցկացնելու համար:

Նշենք, որ US Open մրցաշարն անցկացվում է Նյու յորքում՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը: Մրցումների ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 50,4 միլիոն դոլար:

Մեկնաբանություն
X