Վրացական իմաստուն խոսքեր. Երբ ագռավը վարդ է գտնում, իրեն սոխակ է երեւակայում

Բառը նետ է, արձակեցիր, էլ ետ չես բերի։

Այնտեղ, որտեղ չեն լսում, կորում է ճշմարտությունը։

Առանց դառը ճաշակելու, քաղցրության համը չես գնահատի։

Գողին 3 օր արահետը թաքցրեց, 30 օր՝ սարերը, սակայն այնուամենայնիվ նրան գտան։

Մեծ ծառը ուժեղ քամի է սիրում։

Կրակը խոտի մեջ չես թաքցնի։

Երբ ագռավը վարդ է գտնում, իրեն սոխակ է երեւակայում։

Մեկ օր իշխանության եկավ, հարյուր մարդու գլխատեց։

Երջանկությունը երեք անգամ կթակի դուռդ, եթե չբացես, կգնա ուրիշի մոտ։

Արծիվը երկու ձագից ավելի չի ունենում։

Ով չգիտի՝ ինչպես աշխատել, նրա համար աշխատանքը երբեք չի ավարտվում։

Ով նախանձում է ուրիշի երջանկությանը, իրենը չի տեսնի։

Քնածին օձն անգամ չի խայթում։

Մարդը ծովում փրկվեց, կաթիլի մեջ խեղդվեց։

Մեկ կայծից մեծ ծառեր են այրվում։

Հիմարը կորցնում է, խելացին՝ վերցնում։

Գայլը, որ ինձ վնաս չի տալիս, եթե ուզում է թող հազար տարի ապրի։

Քարը ծանր է, երբ իր տեղում կանգնած է, հենց շարժեցիր՝ կթեթեւանա։

Մարդն ավելի շուտ հավատը կթողնի, քան սովորույթները։

Չկծան շունը հեռվից է հաչում։

Մարդը սրտով է հզոր, ծառն՝ արմատներով։

Յոթ սատանա մարդուն այդքան չեն վնասի, որքան ինքն իրեն։

Մեծ առագաստները միայն ուժեղ քամին կարող է շարժել։

Հարստությունը մեղք է Աստծո առաջ, աղքատությունը՝ մարդկանց։

Գայլին գայլի պես դիմավորիր, աղվեսին՝ աղվեսի։

Կարողացար մեղք գործել՝ կարողացիր նաեւ ապաշխարել։

Ուժը եկավ, ճշմարտությունը դռնից դուրս գնաց։

Այնտեղ, որտեղ սեր չկա, ուրախություն էլ չի լինի։

Այն, ինչը քոնը չէ, շեմից ներս չի մտնի։

Նա, ով ձիուց ընկել է, ավանակի վրա չի նստի։

Բարի խոսքը երկաթյա դարպասներ կբացի։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X