ՈւԵՖԱ-ն քննություն է սկսել ՊԱԺ-ի դեմ

Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը քննություն է սկսել ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի դեմ, հայտնում է կազմակերպության կայքը:

Ֆինանսական վերահսկողության հարցերով կոմիտեի քննչական պալատը կստուգի փարիզյան ակումբի կողմից ֆինանսական խաղի կանոնների պահպանումը: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների մոտ կասկածներ են առաջացել տրանֆերային շուկայում ՊՍԺ-ի ձեռքբերումների կապակցությամբ:

Այլ մանրամասներ մինչև քննության ավարտը ՈւԵՖԱ-ն չի ներկայացնի:

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն 222 միլիոն եվրոյով ձեռք էր բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, ապա «Մոնակոյից» վարձակալել Ֆրանսիայի հավաքականի խաղացող Կիլիան Մբապեին՝ հետագայում 180 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը գնելու իրավունքով:

Ակումբների համար ֆինանսական արդար խաղի կանոնները մշակվել են դեռևս ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի ժամանակ, 2012 թվականին: Ըստ այդ կանոնների՝ ակումբը ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար չի կարող ավելի մեծ գումար ծախսել, քան վաստակում է:

Մեկնաբանություն
X