Քոնոր Մակգրեգորն իրեն համեմատել է հարուստ օրանգուտանի հետ

Խառը մենամարտերի իռանդացի մարզիկ Քոնոր Մակգրեգորն իրեն համեմատել է օրանգուտան կապկի հետ: Այդ մասին մարզիկը գրել է Twutter-ի իր միկրոբլոգում:

«Ես մի ցեղական օրանգուտան եմ, որ ենթարկվել է կրկեսի կանոններին և անհամեստ հարստության հասել»,- գրել է Մակգրեգորը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Մակգրեգորը օգոստոսի 27-ին մենամարտել է ամերիկացի Ֆլոյդ Մեուեզերի հետ և պարտվել 10-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկդաունով: Մենամարտից հետո բժիշկները Մակգրեգորին արգելել են մենամարտել2 ամիս ժամկետով: կայքը նշում է նաև, որ այդ մենամարտի համար հաղթողը ստացել է 300, իսկ Մակգրեգորը՝ 100 միլիոն դոլար:

Մեկնաբանություն
X