Ռուսական իմաստուն ասույթներ․ Կնոջ դարը 40-նն է, 45-ում կինը նորից խնձոր է

Այսպիսի բան էլ է եղել, որ այծը գայլ է կերել։

Իսկ ո՞վ է լսել, որ արջը թռչի։

Եթե հարբած չէ, ուրեմն խումհարի մեջ է։

Այբուբենը դեպի գիտություն տանող առաջին քայլն է։

Այբուբենը չսովորած՝ նստում է գրելու։

Կինը սատանային էլ կխաբի։

Կնոջ դարը 40-նն է, 45-ում կինը նորից խնձոր է։

Բաղնիքն առողջացնում է, զրույցները՝ ուրախացնում։

Վիշտը վիշտ է ծնում։

Վիշտը մարդկանց է փնտրում։

Աղքատ մարդը ազնիվ է։

Աղքատությունը ճակատագիր չէ, դժբախտություն է։

Աղքատությունը սովորեցնում է, իսկ երջանկությունը՝ փչացնում մարդուն։

Գայլից փախավ, արջի հանդիպեց։

Առանց եղբոր կապրես, առանց հարեւանի՝ ոչ։

Առանց գործ եթե նստես, միայն դժվարություններ կկուտակես։

Երեխա չունես՝ հոգս է, ունես՝ կրկնակի հոգս է։

Առանց կաղամբ՝ բորշչ չես եփի։

Առանց արմատների՝ ծառն էլ չի աճի, մարդն էլ՝ չի ապրի։

Առանց մոր՝ ծաղիկներն էլ են անգույն աճում։

Առանց ամուսնու՝ կինն առանց գլխի է, առանց կնոջ՝ տղամարդը առանց խելքի։

Առանց թամբի՝ ձին կով է։

Առանց հովիվի՝ ոչխարները հոտ չեն դառնա։

Առանց աղ ու հացի՝ զրույցն էլ լավ չի ստացվի։

Առանց աղի՝ հացը համ չունի։

Առանց սիրելիի՝ ապրել չի լինի։

Անհամբեր մարդը հիմար է։

Անխելք մարդու համար կյանքը դրախտ է։

Անտղամարդ տունը որբ է։

Հացն ու փողը խնայիր։

Մոլորված որդուդ տուն մի թող եւ հարստությունդ մի տուր։

Մերձավորիդ նեղացնես՝ ինքդ փորձանքի մեջ կընկնես։

Մոլորված որդին հորը շուտ գերեզման կհասցնի։

Աստված երկար համբերում է, բայց վերջում ցավոտ հարվածում։

Հարուստ, ինչպես եկեղեցու մուկը։

Հարուստի հոգին գրոշից էժան է։

Հարուստը քուն չունի, գողերից է վախենում։

Հարստությունը ջրի պես կգա ու կգնա։

Հարուստին մահից չես փրկի։

Որտեղ սեր կա, այնտեղ կա Աստված։

Առանց գործի խոսելը ջրի վրա գրելու նման է։

Աշխեն Քեշիշյան

Մեկնաբանություն
X