«Հայաստան, հուպ տուր»․ ՖԱՖ-ը գնում է աջակցելու Ազգային ֆուտբոլի հավաքականին (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Դանիա ընտրական հանդիպումը:

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը՝

Գրիգոր Մելիքսեթյան, Գաել Անդոնյան, Վարազդատ Հարոյան, Հովհաննես Համբարձումյան, Լեւոն Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան (ավագ), Ռուսլան Կորյան, Սարգիս Ադամյան:

Պահեստայիններ՝
Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան, Արմեն Մանուչարյան, Էդգար Մալաքյան, Տիգրան Բարսեղյան, Արթուր Սարկիսով, Գագիկ Դաղբաշյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս:

Խաղը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Բոբի Մեդենի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օգնականներն են Գրեմ Ստյուարտը և Ալասթայր Մաթերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Էնդրյու Դալլասը: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Կլոդ Ռունավոն (Ֆրանսիա), մրցավարների տեսուչը՝ Կոնրադ Պլաուցը (Ավստրիա):

ՖԱՖ-ի անդամները, Ազգային հավաքականի երկրպագուները «Հայաստան, հուպ տուր» վանկարկումներով, ծափահարություններով ուղեւորվում են մարզադաշտ՝ ոգեւորելու Հայաստանի ազգային հավաքականին։

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 11-ին, Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Կոպենհագենում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Դանիայի ընտրանու դարպասը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X