Տեղի են ունեցել Աշխարհի ֆուտբոլի 2018 առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները

Տեղի են ունեցել Աշխարհի ֆուտբոլի 2018 առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները C, E եւ F եվրոպական կվալիֆիկացիայի ութերորդ տուրում: Այստեղ աչքի է ընկել Գերմանիան, որը ութերորդ անգամ հաղթանակ է տարել, ջախջախելով Նորվեգիային 6:0 հաշվով: Սակայն Իոահիմ Լեւայի թիմը դեռ ուղեգիր չի ստացել, քանի որ Հյուսիսային Իռլանդիան հաղթել է հինգերորդ հանդիպումն անընդմեջ եւ պահպանում է առաջին տեղում լինելու հնարավորությունները:

Е խմբում էլ Լեհաստանն է վերագտել իրեն Դանիայի հետ խաղում պատրվելուց հետո եւ հաղթել է իր դաշտում Ղազախստանին 3:0 հաշվով: Գոլերով աչքի են ընկել Միլիկը, Գլիկը եւ Լեւանդովսկին: Դանիան էլ հաղթել է Հայաստանին: F խմբում Անգլիան ծանր հաղթանակ է տարել Սլովակիայի հանդեպ եւ իր առաջատրությունն ապահովագրել է եւս տասը միավորով: Այստեղ էլ գոլերի հեղինակ են դարձել՝ Էրիկ Դայերը, Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ տեղում Սլովակիան է եւ Շոտլանդիան:

Մեկնաբանություն
X