«Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 60-ի. լուսանկարներ

>

Առնվազն 60 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնած «Հարվի» փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ ավելի վաղ խոսվում էր 47 զոհի եւ քսան անհետ կորածի մասին: Նոր տվյալներում ներառված են եւ անմիջականորեն փոթորկից մահացածները, եւ դրա հետեւանքով մահացածները, որոնք օրինակ հոսպիտալացվել էին ծանր վիճակում: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոտը հայտարարել է, որ նյութական վնասը, որը հասցրել է «Հարվի» փոթորիկը կազմում է 150-180 միլիարդ դոլար:

Մեկնաբանություն
X