Մոսկվայում թողարկվել է «Կարոտը»

Մոսկվայում թողարկվել է արցախցի երիտասարդ կատարող Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակը:Karabakh-open.info-ի հետ զրույցում Սար Սարգսյանը տեղեկացրել է, որ ձայնասկավառակի թողարկման գործընթացը սկսվել էր անցած տարվա դեկտեմբերին։ Ձայնասկավառակում տեղ են գտել հայ կոմպոզիտորների 12 ստեղծագործություններ՝ ռոմանսներ եւ երգեր։ Երգերը ձայնագրվել են Երեւանում՝ Mi-Production ստուդիայում (երգերի գործիքավորումը՝ Ալյա Մաղաքյանի եւ Արմեն Սարգսյանի, ձայնագրությունը՝ Միքայել Մարգարյանի, դիզայնը՝ Զորիկ Գրիգորյանի, ֆոտոն՝ Տաթեւ Հակոբյանի)։ Սար Սարգսյանի տեղեկացմամբ՝ ձայնասկավառակի երեք շնորհանդես կկազմակերպվի՝ Երեւանում, Ստեփանակերտում եւ Թբիլիսիում։ Երիտասարդ կատարողը ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, այնուհետեւ ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը՝ Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը՝ պրոֆեսոր Ս. Կոլոսարյանի դասարանը, իսկ 2008-ին՝ պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Ս. Կոլոսարյան): Սար Սարգսյանը «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է։ Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրին՝ «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու համար:

Մեկնաբանություն
X