Շանթը և ընկերները դատապարտվեցին․ (լուսանկարներ)

>

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարիտիրոսյանը ընթերցեց Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճիռը։ http://hraparak.am/?p=65029&l=am/shant+harutyunyany+datapartvec+6+shaheny%D5%9D+4+tarva+azatazrkman

Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույնպես մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով։Նյութի աղբյուրը ՝ http://hraparak.am/?p=65029&l=am/

Դատավորը ամբաստանյալ Վարդան Վարդանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ավետիս Ավետիսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարվա ազտազրկման, Լիպարիտ Պետրոսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարի ազատազրկման, Ալեք Պողոսյանի նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Վահե Մկրտչյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատապարտելով 7 տարի ազատազրկման, Ալբերտ Մարգարյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 6 տարի ազատազրկման, Մկրտիչ Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 4 տարի ազատազրկման, Հայկ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 4 տարի, 6 ամիս ազատազրկման, Սեւակ Մնացականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ դատապարտեց 1 տարի, 6 ամիս ազատազրկման, Տիգրան Պետրոսյանին նույն հոդվածի նույն կետերով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 1 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին նույն հոդվածով դատապարտեց 2 տարի ազատազրկման։ Միսակ Առաքելյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ նշանակեց 50 հազար դրամի տուգանք։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից չորսը՝ այդ թվում անչափահաս Շահեն Հարությունյանը, հանդես չեկան վերջին խոսքով, դատավորը թույլ չտվեց: Շանթ Հարությունյանի՝ երկու ժամ շարունակվող վերջին խոսքը ընդհատելով՝ դատավորը հեռացավ վճիռ կայացնելու:

Մեկնաբանություն
X