Գզվռտոցը ԵՏՄ-ում վերաճում է մաքսային պատերազմի

Երեկ, թվում էր, Ռուսաստանին առնչվող ամենաուշագրավ իրադարձությունը Վիեննայում գումարված OPEC համաժողովն է լինելու, որտեղ քննարկման սեղանին էր նավթի արդյունահանման ծավալների հարցը: Համաժողովը գումարվեց եւ որոշեց, չնայած միջազգային շուկայում նավթի գների շարունակվող անկմանը, արդյունահանման ծավալները չկրճատել: Ինչո՞ւ: Տարբեր պատճառներով:

Նախ՝ եթե նավթի արդյունահանումը կրճատելու որոշում կայացվի, ո՞ւր է երաշխիք, թե բոլորն այդ որոշմանը կհետեւեն, հատկապես OPEC անդամ չհանդիսացող երկրները: Այնուհետեւ նավթին այժմ մրցակից է հայտնվել՝ ի դեմս ԱՄՆ-ի կողմից արդյուհանվող shale (թերթաքարային) նավթի եւ գազի, այնպես որ, շուկայում սպառողներ կորցնելով ո՞ւր է երաշխիք, որ նրանց չես կորցնի առհավետ: Քաղաքական շահագրգռություններն էլ կարող են դեր կատարած լինել: Նավթի գների անկումը ոչ մի երկրի այնպես չի հարվածում, ինչպես Ռուսաստանին, Վենեսուելային եւ Նիգերիային, քանի որ այս երեք երկրների բյուջեն հիմնականում գոյանում է նավթի եւ գազի վաճառքից: Մասնավորապես, Ռուսաստանի բյուջեն կազմվել է 1 բարել նավթի դիմաց 120 դոլար եկամտի հաշվարկով, մինչդեռ երեկ OPEC նիստից առաջ նավթի գինը դարձել էր 1 բարելի դիմաց 76 դոլար, նիստից հետո դարձավ 71,25 դոլար, եւ սա դեռ անկման վերջը չէ:

Բնականաբար, երբ հայտնի դարձավ, որ նավթի արդյունահանման ծավալները չեն կրճատվելու, եւ էներգակիրների գնանկումը միջազգային շուկայում շարունակվելու է, արձանագրվեց ռուսական ռուբլու հերթական գահավիժումը: Ոչ թե բանկերում կամ փոխանակման կետերում, այլ հենց Մոսկվայի բորսայում 1 եվրոյի փոխարժեքը հատեց 61 ռուբլու սահմանը:

Այլ պայմաններում գուցե այդ երկու լուրը ստվերում թողնեին մնացյալ ամեն ինչ, բայց երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մի այնպիսի զգացական ելույթ է ունեցել, մտքին եկածը Ռուսաստանի հասցեին ասել եւ Նազարբաեւի կողմն էլ աջուձախ քարեր նետել, որ նավթի գնանկումն էլ, Ռուսաստանի տնտեսության քայքայումն էլ մնացել են ստվերում:

Նախապատմությունն ամենքը գիտեն: Վերջին երկու-երեք օրում Ռուսաստանի արտաքին տնտեսական մահակը՝ РОССЕЛЬХОЗНАДЗОР-ը, արգելել է բելառուսական մսամթերքի ներմուծումը Ռուսաստան: Իհարկե, փաստաթղթային առումով ոչ թե Բելառուսից ներմուծումն է արգելվել, այլ նախ 8, ապա եւս 11 բելառուսական ընկերությունների արտադրանքի ներմուծումը: Բայց հանրագումարում հենց այդ արգելված ընկերություններն են մատակարարում բելառուսական մսամթերքի գրեթե ամբողջ ծավալը: Ռուսաստանը դեռ սեպտեմբերից էր սկսել արգելել տարբեր մթերքների ներմուծումը Բելառուսից, բայց հիմա, ինչպես երեւում է, ռուբիկոն է հատվել: Լուկաշենկոն, պատրվակ դարձնելով Ռուսաստանից մի գուբերնատորի հետ հանդիպումը, ինչ ասես, որ չի ասել, հետո էլ ասածները տարածել է պետական «Բելտա» գործակալությամբ: Ուղղակի աննախադեպ հայտարարությունների հիթ-շքերթ, որոնցից մի քանիսը մեջբերում ենք բնագրով.

ա/ “Меня сегодня поведение российских властей не просто удивляет, а удручает…”,

բ/ “И притом, знаете, что обижает? Вот возникнут проблемы у Казахстана, допустим, и Беларуси одинаковые - один звонок, и все хорошо с Казахстаном. У меня складывается впечатление, что на примере Беларуси в очередной раз, взявшись то за газовую трубу, то за нефтяную, а сейчас за продовольственные вопросы, хотят показать кому-то или всему миру, проучить кого-то. Но мы же не щенки, чтобы нас за шиворот водить, извините, за эту грубость…",

գ/ "Три месяца мы на это не реагировали - вижу, что вопросы не решаются, - отметил Президент. - Не надо нас прессовать. Мы были вам надежными друзьями и будем. Но если вы нас начнете щемить, вы знаете, что я терпеть не буду".

դ/ “Путин говорит: вам никто не мешает, перерабатывайте сырье, но прямого транзита не должно быть. Дошли до того, что поставили в Монголию партию товара, а где-то в Бурятии вернули товар обратно. Но это же поставки в Монголию. Поставляют в Казахстан. Россияне: у нас настороженность, что из Казахстана завезут в Россию. Так вы контролируйте казахов, чтобы они не завезли".

Մնում է այսօր հետեւել գզվռտոցի շարունակությանը՝ արդեն Մոսկվայից հնչող հայտարարությունների տեսքով:

Մեկնաբանություն
X