«Օծանելիք, մի մարդասպանի պատմություն» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 29-ին ժամը 19-ը Երևանի Կամերային թատրոնում տեղի կունենա«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված գերմանացի աշխարհահռչակ գրող Պատրիկ Զյուսքինդի գրքի շքեղ շնորհանդեսը /Թարգմանությունը գերմաներենից՝Կառլեն Մատինյանի/: Գիրքը հրատարակվել է Գերմանիայի Գյոթեի Ինստիտուտի մասնակի հովանավորությամբ:
Հատուկ այս գրքի շնորհանդեսի համար «Arman Manoukian Parfums»-y պատրաստել է օծանելիք՝ «Առեղծվածային մաշկ» վերնագրով: Շնորհանդեսը պարունակելու է գրքի տեսակին համահունչ թատերականացված հատվածներ:
Շնորհանդեսի հովանավորներն են «Արցախ Ալկոն» և «Սոնարգո» հրուշակեղենիարտադրության ձեռնարկությունը:

Հարգանքով՝
«Անտարես» մեդիա
հոլդինգի տնօրեն
Արմեն Մարտիրոսյան

Մեկնաբանություն
X